Նոր կանոններ ընդերքօգտագործողների համար

Նոր կանոններ ընդերքօգտագործողների համար

ԷկոԼուր

Սույն թվականի հուլիսի 29-ին գործադիրը փոփոխություն կատարեց իր՝ 2014թ-ին ընդունված արձանագրային որոշման մեջ՝ ավելացնելով ընդերքօգտագործման թույլտվության համար անհրաժեշտ փաստաթղթերի քանակը:

Մինչ այդ նախագծողները օգտակար հանածոների արդյունահանման և երկրաբանական ուսումնասիրության իրավունքներ հայցելու համար ներկայացնում էին միայն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտ, շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվություն և հանքի փակման ծրագիր:

Այս որոշմամբ ավելացել են  շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվություն, սոցիալ-տնտեսական ազդեցության հաշվետվություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատում:

Հուլիս 29, 2016 at 18:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր