

ԷկոԼուր
2016թ․օգոստոսի 15 - 16-ին Երևանի Բուսաբանական այգու աշխատակիցներն այրել են այգու խնամքի ընթացքում գոյացած չորացած ճյուղերի կույտը՝ հետագա հրդեհի վտանգը կանխելու նպատակով: ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ մասին նրանք նախապես զգուշացրել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոն։ «Կատարված գործողությունը համարվում է հսկվող կրակ։ Հրշեջ մեքենաները ժամանել են սխալմամբ, երբ պարզվել է, որ կրակը հսկվող է, վերադարձել են հրշեջ մաս»,- նշված է Բուսաբանության ինստիտուտի պաշտոնական հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ օգոստոսի 15-ին Երևանի Բուսաբանական այգի է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և չորս մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.31-ին, մարվել՝ 20.46-ին: Այրվել է բուսածածկույթ (մոտ 2 հա):
Օգոստոս 16, 2016 at 16:36
