

ԷկոԼուր
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանին 3 շաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն: Վարչապետը մասնավորապես ասել է. «Ընդերքի հետ կապված հանձնարարում եմ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին՝ 3 շաբաթյա ժամկետում ներկայացնել ընդերքի ոլորտում տիրող ներկա վիճակի համալիր վերլուծություն, մասնավորապես՝տրված թույլտվությունները ըստ հանքավայրի տեսակի, տրված թույլտվությունների համապատասխան կնքված պայմանագրային պարտավորությունների կատարման իրավիճակը, պայմանագրային պարտավորությունները խախտած ընկերությունների նկատմամբ օրենքով նախատեսված գործիքակազմը և դրա կիրառման մոտեցումները»։
Հոկտեմբեր 20, 2016 at 17:14
