Քննարկել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանության հարցերը

Քննարկել են «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի պահպանության հարցերը

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը գերմանական GITEC կազմակերպության` Հայաստանում միջազգային խմբի ղեկավար Ռամազ Գոխելաշվիլիի, վերջինիս ազգային տեղակալ Մարտիրոս Նալբանդյանի և Գերմանական KfW բանկի հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանի հետ քննարկել է «Կովկասի պահպանվող տարածքների աջակցություն ծրագիր-Հայաստան» ծրագրի հիմնական բաղադրիչները:

Ծրագրով նախատեսված է 8.25 միլիոն եվրո դրամաշնորհային գումարի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզում իրականացնել «Զանգեզուր» կենսոլորտային պահպանավայրի կայացման աշխատանքներ: Ծրագրի հիմնական նպատակն է տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանությունը, պահպանվող տարածքների կառավարումը, ինչպես նաև վերջիններիս հարակից համայնքների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավումը: Գերմանական GITEC կազմակերպությունն իրականացնում է ծրագրի միջազգային խորհրդատվության ծառայություն:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, կողմերը քննարկել են ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման տեխնիկական մեխանիզմներին առնչվող հարցեր: Դիտարկվել են նաև ծրագրի շրջանակներում տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի ստեղծման որոշումն ընդունեց 2013թ-ին՝ միավորելով տարբեր պահպանման ռեժիմներ ունեցող բնության հատուկ պահպանվող 7 տարածքներ` «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը: Միավորման հիմնավորումը, ըստ կառավարության» ԲՀՊՏ-ների արդյունավետ կառավարման ապահովումն էր: Այս տարվա սեպտեմբերին ՀՀ կառավարությունը ընդունեց մեկ այլ որոշում, որով Զանգեզուր» կենսոլորտային համալիրը վերակազմավորեց 7 մասնաճյուղերից դառնալով 3՝ «Շիկահող», «Արևիք» և «Զանգեզուր»:

Նոյեմբեր 02, 2016 at 15:02


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր