Հայաստանում շահագործվում է 262 հանքավայր

Հայաստանում շահագործվում է 262 հանքավայր

ԷկոԼուր

Այսօր Հայաստանում տրված է մետաղական և ոչ մետաղական հանքավայրերի արդյունահանման 445 և երկրաբանական ուսումնասիրության 47 թույլտվություն։ Շահագործվում է 262 հանքավայր։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարաների նախարարությունը:
Նշենք, որ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարաների նախարարությունը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի շրջանակներում իրականացրել է համալիր վերլուծություն՝ ընդերքի ոլորտում առկա վիճակի վերաբերյալ։

Համաձայն էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի պետական տեսչության պետ Անուշավան Այվազյանի՝ մասնավորապես, դասակարգվել են Հայաստանում առկա հանքավայրերը, ըստ մետաղական և ոչ մետաղական արդյունահանման։ Նույն սկզբունքով առանձնացվել են նաև երկրաբանակական ուսումնասիրություններ կատարող կազմակերպությունները։ Իրականացվել է տրված թույլտվություններին համապատասխան կնքված պայմանագրերի կատարման ընթացքի վերաբերյալ վերլուծություն: Ուսումնասիրվել են նաև 2015թ. ընթացքում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված պայմանագրային խախտումները, առանձնացվել են պարտավորությունների կատարման առումով առկա հիմնական թերությունները։
Վերլուծությունը սահմանված ժամկետում կներկայացվի ՀՀ կառավարություն:

Նոյեմբեր 14, 2016 at 15:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր