www.mnp.am
ՀՀ բնապահպանության նախարարությանում տեղի ունեցավ հանդիպում նախարար Արամ Հարությունյանի և Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Թիան Չանչունիի միջև:
Հանդիպման ժամանակ քննարկվել է դեռևս 2007թ հուլիսի 9-ին Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության դեսպանի և ՀՀ բնապահպանության նախարարի միջև կայացած բանավոր պայմանավորվածությունը ` ինչը վերաբերում է Հայաստանի եւ Չինաստանի միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցությանը:
2008 թ. Չինական կողմը ներկայացրել էր, Չինաստանի ժողովրդավարական Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության պետական ադմինիստրացիայի եւ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության միջեւ բնապահպանության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրի նախագիծը, այդ նախագծով որպես համագործակցության ուղղություններ մատնանշված են`
- Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում
- Բնապահպանական էկոնոմիկա
- Ջրային ռեսուրսների պահպանություն
- Էկոլոգիապես մաքուր եւ անվտանգ տեխնոլոգիաներ
- Քիմիական նյութերի ու թափոնների կառավարում
- Բնապահպանական նորմեր ու ստանդարտներ
- Կենսաբազմազանության պահպանություն ու կենսառեսուրսների կայուն
օգտագործում
- Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարում
- Պայքար անապատացման դեմ
- Կենսաանվտանգություն
- Էկոզբոսաշրջություն եւ էկոմշակույթ
Նախագիծը քննարկվել ու լրամշակվել է ՀՀ բնապահպանության նախարարությունում, եւ լրամշակված տարբերակը ներկայացվել է ՀՀ ԱԳՆ` Չինական կողմին փոխանցելու նպատակով, սակայն Չինական կողմից առայժմ արձագանք չի ստացվել:
Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Թիան Չանչունը խոստացավ այդ մասին զեկուցել Չինաստանի բնապահպանության նախարարին և միջնորդել պատասխան նամակի շուտափույթ պատրաստելուն:
Նախարարը կարևորեց հանդիպումը և հույս հայտնեց, որ հանդիպումները կլինեն շարունակական և կտան իրենց դրակն արդյունքները:
Ապրիլ 07, 2010
