Aysor.am
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության 2010 թվականի մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում` կենսառեսուրսների ապօրինի օգտագործման, հողերի տեղափոխման, թափոնների տեղադրման նկատմամբ շրջայցերի ընթացքում հայտնաբերված, ինչպես նաև տարածքային բաժինների վարույթին հանձնված գործերի վերաբերյալ կայացվել է 13 վարչական որոշում 490.0հազ.դր գումարով և հաշվարկվել է 639.0հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս:
Մասնավորապես` կենդանական աշխարհի պահպանության ոլորտում կազմվել է 6 ակտ, որի արդյունքում կայացվել է 30.0հազ.դր գումարի մեկ վարչական որոշում և առգրավվել 125 հատ «սիգ» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երևանի լսողալան խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոցին:
Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրված 3 դեպքի համար կայացվել է 200.0հազ.դր գումարի վարչական որոշում և հաշվարկվել է 469.0 հազ.դր գումարի բնությանը պատճառված վնաս, հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման համար կայացվել է 100.0հազ. դր 2 վարչական որոշում և հաշվարկվել է բնությանը հասցված 140.0հազ.դր վնասի արձանագրություն:
Եռամսյակային հաշվետվությունների ուշ ներկայացման համար 2 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 160.0հազ.դր գումարի վարչական որոշում:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ բանապհպանաության նախարարության մամուլի ծառայությունը, ընդհանուր առմամբ այս ժամանակահատվածում ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից պետ բյուջե մուտքագրվել է 1.24մլն.դր գումար:
Ապրիլ 08, 2010
