

ԷկոԼուր
Մշակվում է բնական պաշարների կառավարման հայեցակարգը։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ընդերքի վարչության օգտակար հանածոների և ընդհանուր երկրաբանության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանի խոսքով՝ փաստաթղթով փորձ կարվի բարձրացնել Հայաստանի բնական պաշարների կառավարման արդյունավետությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:
Հայեցակարգի մշակումն իրականացնում է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում ձևավորված միջգերատեսչական աշխատանքային հանձնախումբը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ֆինանսների, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, ՀՀ բնապահպանության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունների մասնագետներ, գիտական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: Հանձնախումբը ղերկավարում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը:
Նախատեսվում է մինչև տարեվերջ «Բնական պաշարների կառավարման հայեցակարգը» ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ:
Դեկտեմբեր 13, 2016 at 15:37
