«Գեղի Գօլդ» և «Ղարագուլյաններ» ընկերությունները ստացել են ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շահագործման թույլտվություն

«Գեղի Գօլդ» և «Ղարագուլյաններ» ընկերությունները ստացել են ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շահագործման թույլտվություն

ԷկոԼուր

2016թ-ի ընթացքում տրամադրվել է շահագործման և երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման 26 թույլտվություն: Տրամադրվել է ընդերքի շահագործման 17 իրավունք և երկրաբանահետախուզական աշխատանքների 9 իրավունք: Այս մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունից:

Ոսկի-բազմամետաղային հանքավայրերի շահագործման թույլտվություն են ստացել «Գեղի Գօլդ» և «Ղարագուլյաններ» ընկերությունները: Մնացած թույլտվությունները վերաբերել են մասնավորապես բազալտի, տուֆի և ավազակոպճային խառնուրդի, հանքային ջրերի հանքավայրերի շահագործմանը:
2016թ-ի ընթացքում ռեգիոնալ բնույթի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն է տրամադրվել մեկ ընկերության։

Դեկտեմբեր 19, 2016 at 17:10


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր