Թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա նյութերի 65%-ը

Թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա նյութերի 65%-ը

ԷկոԼուր

2016թ-ի դեկտեմբերի 30-ի դրությամբ թվայնացվել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում առկա նյութերի 65%-ը ՝ 6000 հաշվետվություն` 1177661 էջ և 10087 քառակուսի մետր քարտեզագրական նյութեր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

Թվայնացված տվյալներին կարելի է ծանոթանալ www.geo-fund.am կայքում, որը ստեղծվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ի նյութերի ամբողջական թվայնացման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2017թ-ին: Գործընթացը միտված է՝ ապահովելու հանքարդյունաբերության ոլորտի տեղեկատվության հասանելիությունն ու մատչելիությունը, ինչպես նաև Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (EITI/ԱՃԹՆ) Հայաստանի միանալուն ուղղված նախապատրաստական քայլերի իրականացումը:

Հունվար 25, 2017 at 16:38


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր