

ԷկոԼուր
2016թ-ի նոյեմբերի 29-ին «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի թափուկատարի վթարի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 21 միլիոն 200 հազար դրամի վնաս: Վթարի արդյունքում աղտոտվել է 1808 քառակուսի մետր տարածք: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը:
Շրջակա միջավայրին հասցված վնասի վերաբերյալ նյութերը ներկայացվել են ՀՀ դատախազություն:
Հունվար 31, 2017 at 15:37
