Բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է «Հարավ-Հյուսիս` անաղբ Հայաստան». ակցիա

Բնապահպանության նախարարությունը նախաձեռնում է «Հարավ-Հյուսիս` անաղբ Հայաստան». ակցիա

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը նախատեսում է անցկացնել «Հարավ-Հյուսիս` անաղբ Հայաստան» ակցիան: Գաղափարն է Հայաստանի հարավից հյուսիս՝ ռեկրեացիոն գոտիներում, հանգստավայրերում, բնակավայրերում իրականացնել աղբահանություն՝ ներդնել աղբի տեղափոխման, մաքրման կայաններ: «Նպատակ ունենք նաև հասարակության մեջ բարձրացնել գիտակցությունը, պատրաստակամությունը և պատրաստվածությունը` որպես էկոկրթության կարևորագույն բաղադիչ: Ունենք արդեն նախնական համաձայնություն միջազգային կազմակերպությունների հետ` իրականացնելու այս գործընթացը: Անշուշտ, մեզ այստեղ շատ է պետք լինելու կամավորների մասնակցությունը և հատկապես լրագրողական հանրության ակտիվ աջակցությունը», - հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նախարարը նաև անդրադարձավ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի վնասազերծման հարցին՝ հույս հայտնելով, որ այդ աշխատանքներն այս տարի կմտնեն ակտիվ փուլ: «Շուրջ 210 միլիոն ԱՄՆ դոլարին հասնող ծրագիր է, որը ենթադրում է թե մեծածավալ դրամաշնորհային մասնակցություն, և թե նաև ազգային ներդրումներ: Մեր նպատակն է՝ հասնել Նուբարաշենի ժամկետանց պեստիցիդների գերեզմանոցի վերջնական գնահատմանը, պաշարների ոչնչացմանն ու տարածքների աղտազերծմանը: Նաև կարևոր համակարգ ենք ուզում ձևավորել սնդիկի հիմնական աղբյուրների հայտնաբերման, հաշվառման և չեզոքացման ուղղությամբ», - հայտնեց նախարար Արծվիկ Մինասյանը:

Փետրվար 13, 2017 at 16:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր