Կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

Կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը սկսում է «Մաքուր Հայաստան» ծրագիրը: Այս մասին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց գործադիրի նիստում:

«Կարծում եմ՝ համաձայն եք, որ մեր քաղաքացիների, զբոսաշրջիկների, ներդրողների համար մեր երկիրը ավելի գրավիչ և հարմարավետ դարձնելու համար պետք է ապահովել մեր քաղաքի, գյուղերի և ճանապարհների մաքրությունը»,- ասաց վարչապետը:

Ծրագրի իրականցման համար Կարեն Կարապետյանը հանձնարարեց տարածքային կառավարման և զարգացման նախարարին երկամսյա ժամկետում մշակել և ներկայացնել «Մաքուր Հայաստան» ծրագրի հայեցակարգն ու գործողությունների պլանը և ներկայացնել հանրային քննարկման՝ ներգրավելով բնապահպանության նախարարությանն ու բնապահպանական հասարակական կազմակերպություններին:

Փետրվար 16, 2017 at 13:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր