Վարչապետը հանձնարարել է ներկայացնել չգազաֆիկացված տարածքներում ջեռուցման խնդիրները

Վարչապետը հանձնարարել է ներկայացնել չգազաֆիկացված տարածքներում ջեռուցման խնդիրները

ԷկոԼուր

ՀՀ կառավարության մարտի 30-ի նիստում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ուսումնասիրել չգազիֆիկացված տարածքներում առկա ջեռուցման խնդիրները:

«Ես բազմիցս հայտարարել եմ, որ Հայաստանում գազաֆիկացման մակարդակը 94-ից 96 տոկոս է, ինչն աննախադեպ բարձր է, քան ցանկացած այլ երկրում, որը չունի ներքին էներգառեսուրս: Միաժամանակ, համայնքների զարգացման 5-ամյա ծրագրերի ուսումնասիրությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների հետ հանդիպումների արդյունքում պարզ է դառնում, որ չգազիֆիկացված տարածքներում առկա են ջեռուցման և նվազագույն կենցաղային պայմանների ապահովման խնդիրներ», - ասել է Կարեն Կարապետյանը:

Վարչապետը հանձնարարել է ՀՀ մարզպետերին, համապատասխան համայնքների ղեկավարների հետ համատեղ՝ 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության աշխատակազմ ներկայացնել գազիֆիկացման խնդիր ունեցող բոլոր տարածքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների և տարածքային կառավարման և զարգացման նախարարներին հանձնարարություն է տրվել նշված տեղեկատվությունը ստանալուն պես, 1-ամսյա ժամկետում, հստակ հաշվարկել համապատասխան վայրերում գազիֆիկացման իրականացման ծախսերը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ներկայացուցիչների հետ, միաժամանակ, հաշվի առնել նաև ապահովման այլընտրանքային առաջարկները` արևային մարտկոցները, պելետային կաթսանները, վառարանները, և կառավարության աշխատակազմ ներկայացնել և մատակարարողի, և սպառողի համար առավել փոխշահավետ լուծման տարբերակը: «Յուրաքանչյուր բնակավայրի վերաբերյալ իրենց ջեռուցման կենցաղային պայմաններն ապահովելու համար պետք է հաշվարկել բոլոր հնարավոր տարբերակները և ընտրել դրանցից լավագույնը»,-նշել է Կարեն Կարապետյանը:

Լուսանկարը` gov.am կայքից

Մարտ 30, 2017 at 17:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր