

ԷկոԼուր
Հայտնի են «Մագելանի», «Արջի», «Մոզրովի», «Արենի 1» («Թռչունների») և «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի մասնակիցների անունները: Մշակույթի նախարարության տեղեկացմամբ, Մագելանի քարանաձավը վարձակալելու համար մրցույթի մասնակից է «Ինկար» ՍՊԸ-ն, «Արջի» քարանաձավի համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը», Մոզրովի քարանձավի համար՝ «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը» և «Տիեզերք» ՍՊԸ-ն, «Արենի 1» քարանձավի համար՝ «Արենի-1 քարայր» կոնսորցիումը, «Քարե դռներ»-ի համար՝ «Աղձ միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը։
Հաղթող մասնակիցները կորոշվեն մրցույթի արդյունքների ամփոփման նիստում հայտերի գնահատման արդյունքում:
Նախատեսվում է քարանձավները վարձակալության տալ 25 տարով:
Հուլիս 11, 2017 at 16:51
