Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

Տրամադրվել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը 2017թ-ի առաջին կիսամյակում տրամադրել է ընդերքօգտագործման 21 թույլտվություն: Թույլտվություններից 10-ը շահագործման և 11-ը՝ երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման համար է։
Հանքավայրերն շահագործման թույլտվությունները վերաբերել են բացառապես բազալտի, տրավերտինի, տուֆի, կրաքարերի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանմանը։ Տրամադրվել է տրավերտինի և ավազակոպճային խառնուրդի 3-ական, տուֆի և կրաքարերի 1-ական և բազալտի 2 հանքավայրի շահագործման իրավունք։

Նշենք, որ 2017թ. հուլիսի 1-ի դրությամբ գործողության ժամկետում է 421 արդյունահանման և 42 երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման թույտվություն։ Եվս 30 շահագործման իրավունք է գործում հանքային ջրերի արդյունահանման ոլորտում։

Այս մասին տղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

Հուլիս 25, 2017 at 14:26


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր