

ԷկոԼուր
Խոսրովի պետական արգելոցում խոշոր չափերի ձկնագողության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեն:
2017թ. օգոստոսի 28-ին «Խոսրովի Անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակցի կողմից արձանագրվել էր խոշոր չափերով ձկնագողության դեպք: Արգելոցի տարածքից էլեկտրահարման միջոցով որսացել են կարմրախայտ տեսակի 533 հատ ձուկ: Որպես կասկածյալ ներգրավվել են ՀՀ Կոտայքի մարզի երկու բնակիչներ: Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նշանակել է դատակենսաբանական, ապրանքագիտական և էլեկտրատեխնիկական համալիր փորձաքննություն: Նախաքննությունը շարունակվում է:
Սեպտեմբեր 05, 2017 at 18:07
