ՍԵՎԱՆԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

ՍԵՎԱՆԻ ԱՓԱՄԵՐՁ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

Panorama.am

Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը նշանակել էր ֆինանսատնտեսական ստուգում` պարզելու արդյոք Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրում հայտնված ծառերի, թփերի մաքրման աշխատանքների համար պետական բյուջեով հատկացված միջոցները նպատակային են օգտագործվել:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանն ասաց, որ ստուգումը շարունակվում է, իրենք դեռ ստուգման արդյունքների վերաբերյալ տվյալներ չեն ստացել: «Տվյալները ստանալուն պես կհրապարակենք»,-խոստացավ մամուլի քարտուղարը:

Հիշեցնենք, որ մասնագետների առջև խնդիր է դրվել պարզել, թե արդյոք պայմանագրերում և կատարողական ակտերում նշված աշխատանքների ծավալները համապատասխանում են փաստացի կատարված աշխատանքների ծավալներին, թե` ոչ: Եթե ոչ, ապա գումարային առումով որքան գումարի աշխատանքներ չեն կատարվել: Պայմանագրերով նախատեսված աշխատանքների դիմաց գումարները վճարվել են ամբողջությա՞մբ, թե`ոչ:

Մայիս 06, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր