Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ

ԷկոԼուր

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանին պատկանող տարածքներում կստեղծվի դենդրոպարկ: Սույն թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը և ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը, որպես համատեղ աշխատանքի մեկնարկ,ստորագրեցին համագործակցության համաձայնագիր:

«Աստղադիտարանի տարածքում դենդրոպարկի առկայությունը կհամադրի էկոտուրիզմը և գիտական տուրիզմը, ինչը կնպաստի արտերկրից Հայաստան մասնագետների հոսքին: Համաձայնագրով մեծ գործընթացի մեկնարկ է տրվում` շրջակա միջավայրի պահպանության գործում գիտական կենտրոնների ուղղակի ներգրավման ձևաչափով»,- նշեց նախարար Արծվիկ Մինասյանը:
Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը իր ելույթում ասաց, որ աստղագետները շատ կարևորում են բնապահպանական խնդիրները, մասնավորապես գիշերային երկնքի` մթության պաշտպանումը արհեստական լուսավորությունից:

ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը նշեց, որ նախարարությունն ունի դենդրոպարկերի ստեղծման հարուստ փորձ և այն կներդնի յուրօրինակ պահպանվող տարածք ստեղծելու գործում: «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի դենդրոպարկերի գծով գլխավոր մասնագետ Անահիտ Հարությունյանն էլ վստահեցրեց, որ ամեն ինչ կարվի ազգային արժեք գնահատված աստղադիտարանին հարիր դենդրոպարկի ստեղծման ուղղությամբ:

Արծվիկ Մինասյանը տեղում պատասխանատու ստրաբաժանումների ղեկավարներին հանձնարարեց մեկշաբաթյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:

Նոյեմբեր 21, 2017 at 13:52


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր