

ԷկոԼուր
Դեկտեմբերի 6-ին Գյումրիի «Ոսկե Բլուր» ՍՊԸ-ի ռեստորանային համալիրից 2-ամյա Մաշա արջին քնեցրել և տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի:
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկատվության համաձայն` արջը կենդանաբանական այգում կմնա մինչ կարանտինային շրջանի ավարտը, ինչից հետո մասնագետները կորոշեն նրա հետագա ճակատագիրը։ Մաշայի տեղափոխումն իրականացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի համագործակցության շրջանակներում, «Ոսկե Բլուր» ՍՊԸ տնօրինության հետ ձեռք բերված եռակողմ համաձայնությամբ:
Դեկտեմբեր 08, 2017 at 15:49