

ԷկոԼուր
«Հանրապետական երկրաբանական ֆոնդում» առկա երկրաբանական տեղեկությունների թվայնացման գործընթացն ավարտվել է։ Այստեղ պահպանվող ամբողջ տեղեկատվությունն այլևս առցանց հասանելի է hանրությանը։ Թվայնացվել է շուրջ 1500 օգտակար հանածոների հանքավայրերի և երևակումների անձնագիր:
«Երկրաբանական տեղեկությունների թվայնացման արդյունքում ստեղծվել է հսկայական տեղեկատվական բազա, ինչը լուրջ օժանդակություն է գիտակրթական հատվածի, ուսանողների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, գործարարների և այլ շահառուների համար»,- ասել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի գործակալության երկրաբանության, նորմատիվամեթոդական և վերլուծության բաժնի պետ Շուշանիկ Քերոբյանը: Ըստ նրա` տեղեկատվության հասնելիության և մատչելիության ապահովումն առավել գրավիչ կդարձնի ընդերքօգտագործման ոլորտը ներդրումների ներգարվման համար:
Թվայնացված ամբողջ տեղեկությունը տեղադրված է www.geo-fund.am ինտերնետային կայքում։
Հանքարդյունաբերության ոլորտի թվայնացումն իրականացվել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ։ Աշխատանքները սկսվել էին դեռևս անցած տարվա երկրորդ կեսից։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հունվար 15, 2018 at 14:16
