

ԷկոԼուր
Նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել ավելի քան 256 մլն դրամ՝ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման, Սյունիքի մարզում Արաքս գետի վթարված և վթարավտանգ հատվածների վերականգնման, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների տեղադրման, Տավուշի մարզի Աչաջուրի համայնքի տարածքում Աղստև գետի հունի ուղղման, արգելաթմբերի ստեղծման միջոցով մաքրման նպատակով։ Ինչպես նշում է կառավարության պաշտոնական կայքը, նշված աշխատանքները կատարվելու են մինչև 2012 թ. գարնանային վարարումները։
Նոյեմբեր 11, 2011 at 15:57
