Լոռու մարզի ներկայիս ընդերքարդյունահանման ցուցանիշները կազմում են նախկին ԽՍՀՄ-ի ցուցանիշների 7-8 %-ը

Լոռու մարզի ներկայիս ընդերքարդյունահանման ցուցանիշները կազմում են նախկին ԽՍՀՄ-ի ցուցանիշների 7-8 %-ը

ԷկոԼուր

Լոռու մարզում չնայած ընդերքարդյունահանման, վերամշակման և արտադրական ցուցանիշների աճին, ոլորտը դեռևս հեռու է բավարար լինելուց: Ներկայիս ընդերքարդյունահանման ցուցանիշները կազմում են նախկին ԽՍՀՄ-ի ցուցանիշների 7-8 %-ը: Այս մասին նշված է Լոռու մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում:

Աղբյուրի համաձայն` 2013թ. հունիսի 1-ի դրությամբ մարզի տարածքում հանքարդյունահանման իրականացման իրավունք են ունեցել շուրջ  50 կազմակերպություններ, որոնցից 5-ն իրականացնում են մետաղական հանքավայրերի շահագործում` Ալավերդու, Շամլուղի պղնձի հանքավայրերը, Մղարթի և Արմանիսի ոսկի-բազմամետաղային հանքավայրերը, նախապատրաստվում է շահագործման Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրը: 

Հանքարդյունաբերության տեսակետից հանրապետությունում երկրորդը համարվող Լոռու մարզում որպես տվյալ ոլորտի ուժեղ կողմ մասնավորապես մատնանշվում է շահագործվող և շահագործմանը պատրաստ ոսկու, մոլիբդենի, պղնձի և բազմամետաղային հանքավայրերի առկայությունը, նոր մետաղական հանքավայրերի երկրաբանահետախուզական աշխատանքների ակտիվացումը: Ոլորտի թույլ կողմերից էլ մասնավորապես  նշվում են` հանքահարստացման, մետաղաձուլական, քարամշակման գործարանների և արտադրամասերի հնացած տեխնոլոգիաները ու մաշված սարքավորումները:

Ծրագրում հանքարդյունաբերության ոլորտի կարգավորմանն ուղղված 11 առաջարկություն է արված, որոնցից ուշագրավներից է հետեւյալը. «Հաշվի առնելով անտառածածկ տարածքների անմխիթար վիճակը, միանշանակ արգելել տվյալ տարածքներում երկրաբանահետախուզական և արդյունահանման աշխատանքները, եթե խոսքը չի վերաբերվում պետական ռազմավարական գերակա շահերին...»:

Փետրվար 25, 2014 at 17:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր