Սեւանա լճում տեղի է ունեցել սիգի զանգվածային բազմացում

Սեւանա լճում տեղի է ունեցել սիգի զանգվածային բազմացում

ԷկոԼուր

Գործադիրը ՀՀ բնապահպանության նախարարությանը կառավարության պահուստային ֆոնդից 7624.3 հազար դրամ է հատկացնում 9 ամսում Սևանա լճի ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառում անցկացնելու համար:

Կառավարության որոշման հիմնավորումից պարզվում է.  «Վերջին տարվա ընթացքում հիդրոակուստիկ դիտարկումները ցույց են տվել, որ Սևանա լճում տեղի է ունեցել սիգի մասսայական բազմացում, որի արդյունքում լճում հայտնվել է բեղուն սերունդ, իսկ օտարածին տեսակ կարասը և խեցգետինը, որոնք հայտնվել են լճում մոտ 30 տարի առաջ, շարունակում է  իր զարգացումը և ադապտացումը լճի պայմաններին: Սևանա լճի էկոհամակարգի կայուն զարգացման և իրավիճակը վերահսկելու համար անհրաժեշտ է ներկա վիճակի արդունագործական պաշարների` սիգի, կարասի և խեցգետնի պաշարների հաշվառման և գնահատման աշխատանքների իրականացում: Լճում այդ տեսակների պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան պաշարների օգտագործման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և պահպանելու միջոցառումների մշակման համար: Սևանա  լճի  ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է կատարել ուսումնասիրություններ Սևանա  լճում և Սևանա լիճ թափվող հիմնական գետերում»:

Հուլիս 08, 2015 at 18:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր