Հայաստանյան ՀԿ-ները փորձի փոխանակում ունեցան չեխական «Առնիկա» ՀԿ-ի հետ

Հայաստանյան ՀԿ-ները փորձի փոխանակում ունեցան չեխական «Առնիկա» ՀԿ-ի հետ

Սույն թվականի հոկտեմբերի 8-ին Պրահայում «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի լրագրող Մոնիկա Երիցյանը և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանն ու համակարգող Ջուլիա Ամիրաղյանը հանդիպում են ունեցել չեխական «Առնիկա» կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Գործընկեր «Առնիկա»-ի աշխատակիցները ներկայացրին իրենց համագործակցությունը ԶԼՄ-ների և միջազգային կազմակերպությունների հետ:

«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի և «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի ներկայացուցիչները ներկայացրին չեխական կազմակերպությունների հետ համագործակցության փորձը: Մոնիկա Երիցյանը ներկայացրեց, թե ինչպես է Էկոլուրը համագործակցում ԶԼՄ-ների հետ, անցկացնում մեդիաարշավներ, համագործակցում փորձագիտական, դիվանագիտական, պետական և միջազգային կառույցների հետ: Քննարկվեցին բնապահպանական կազմակերպությունների դեմ ճնշումներին հակազդելու մեխանիզմները։

Նշվեցին բնապահպանության ոլորտում առկա մարտահրավերները և դրանց պարագայում համատեղ ծրագրերի իրականացման և միջազգային համագործակցության կարևորությունը: 

Հոկտեմբեր 10, 2024 at 14:30


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր