

ԷկոԼուր
Հենց նոր Էկոլուրն ահազանգ ստացավ Երեւանի բնակչից, որ Փակ շուկայի մոտ` կանգառի հետեւում Սեւանի սիգ են ծախում: «Մոտեցա, հարցրեցի` արդեն կարելի՞ է սիգ ծախել: Պատասխանեցին` հարցեր մի տուր, առ, գնա կեր: Արդեն մի ամիս է` վաճառում են: Ինչպես կարելի է Երեւանի կենտրոնում բացահայտ վաճառել, երբ սիգի որսն արգելված է: Հաստատ հովանավորներ ունեն: Տեսնեիք, թե ինչ մեծ ձկներ են»,- ասաց բնակիչը:
Հիշեցնենք, որ Սեւանա լճում սիգի որսն արգելված է: Գերորսի պատճառով Սեւանում այսօր սիգի արդյունագործական պաշարներ չկան. Մնացել է ընդամենը 7-8 տոննա: Սակայն Սեւանում ապօրինի ձկնորսությունը շարունակվում է բացահայտորեն, երբեմն ավարտվում մարդկային կորուստներով: Օրերս Սեւանում ջրահեղձ եղան Ծովակ գյուղի երկու բնակիչներ:
Նոյեմբեր 18, 2013 at 16:00
