

ԷկոԼուր
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) և Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը համատեղ ուժերով կպայքարեն Հայաստանում վտանգված տեսակների պահպանման և վերականգնման համար: Այս առիթով նոյեմբերի 15-ին կողմերը ստորագրեցին հուշագիր:
«Մեր համագործակցության հիմքում ընկած է պահպանել և չթողնել, որպեսզի մարդկային գործունեությունը վերջնականապես ոչնչացնի Հայաստանի տեսակները, որոնք մի գուցե երբեք չկարողանան վերադարձնել»,- ասաց Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը:
«Սա աննախադեպ է Հայաստանում, երբ երկու կազմակերպություն համախմբում են իրենց ուժերը մի նպատակի շուրջ»,- հավելեց Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանը: Վերջինս համագործակցության շրջանակներում կարեւորեց էկոլոգիական միջանցքների ստեղծումը. «Մենք ակնկալում ենք մեր համագործակցության ընթացքում միջանցքների ծրագրերի շրջանակներում ավելի մեծացնել և հզորացնել Կովկասի ապաստարանը, ինչպես նաև ընդլայնել կառավարման խնդիրները: Միասին ցանկանում ենք ավելի շատ գործ անել կենդանական աշխարհի պահպանության առումով»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյեմբեր 21, 2013 at 13:35


