

ԷկոԼուր
Երեւան քաղաքում կանաչ գոտիների վերականգման եւ ընդլայնման ծրագիրն 2010 թվականից իրականացվում է մայրաքաղաքի տարածքում գործող 6 խոշոր աղտոտող գործարաններից հավաքագրվող բնապահպանական վճարների միջոցով: Այդ գործարաններն են` «Մաքուր երկաթ»-ը, «Արմենիա մոլիբդեն փրոդակշն»-ը, «Գաջեգործ»-ը, «Գաջ»-ը, «Երեւան ՋԷԿ»-ը եւ «Նաիրիտ»-ը: Ընդհանուր առմամբ ներկայումս Երեւան քաղաքում հաշվառված է մթնոլորտային օդի վրա վնասակար ներգործություն ունեցող մոտ 420 կազմակերպություն: Այս մասին նշված է «Երեւանի զարգացման 2014-2017թթ. քառամյա ծրագրի» նախագծում:
Ըստ աղբյուրի` Երեւան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 2013թ. 1-ին կիսամյակին կազմել են 842 հա, որից զբոսայգիները՝ 153 հա, պուրակները՝ 36.9 հա, անտառ-պուրակները՝ 497.5 հա, փողոցների սիզամարգերը՝ 147.9 հա, ծաղկային մակերեսը՝ 6.5 հա:
Դեկտեմբեր 05, 2013 at 15:49
