

ԷկոԼուր
2014թ. ՀՀ վերահսկիչ պալատը (ՎՊ) կուսումնասիրի ՀՀ տարածքում ընդերքի օգտագործման տրամադրման օրինականությունը և ընդերքի օգտագործումը: ՀՀ Ազգային Ժողովը ՎՊ-ի ծրագիրը հաստատեց սույն թվականի դեկտեմբերի 3-ին: Բացի ընդերքօգտագործման նկատմամբ վերահսկողությունից ՎՊ-ն կուսումնասիրի նաեւ շինարարության, կապիտալ վերանորոգման, առողջապահության ոլորտների բյուջետային հատկացումների եւ մուտքերի ապահովման, տարբեր ծրագրերի իրականացման խնդիրները:
Հիշեցնենք, որ 2010թ. ՎՊ-ն չարաշահումներ հայտնաբերեց «GeoProMining Gold» ընկերությունում, որը շահագործում է Սոտքի ոսկու հանքավայրը, եւ կառավարությանն առաջարկեց դադարեցնել ընկերության հանքային իրավունքները, սակայն նման բան տեղի չունեցավ:
Հայաստանի օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում` 30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:
Դեկտեմբեր 13, 2013 at 18:05
