

ԷկոԼուր
2010-2013թթ. ընթացքում Հայաստանի պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսն ավելացել է ևս 76.3 հազար հա-ով: Ներկայումս հատուկ պահպանվող տարածքների ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 380.0 հազար հա, որը հանրապետության տարածքի շուրջ 12,8 %-ն է: Այս մասին դեկտեմբերի 5-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ մասնավորապես զեկուցեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:
Այս տարիների ընթացքում ստեղծվել են «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերը, «Ջերմուկի ջրաբանական», «Հանքավանի ջրաբանական», «Զանգեզուր» և «Զիկատար» պետական արգելավայրերը: Ընդլայնվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքը:
Դեկտեմբեր 17, 2013 at 14:10
