

ԷկոԼուր
Գործադիրը դեկտեմբերի 19-ին «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրեց մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներկրել պայթուցիկ նյութեր ընդրքօգտագործման համար: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին գործադիրը «Ապառաժ» ՍՊԸ-ին թույլ տվեց պայթուցիկ նյութեր ներմուծել Հայաստան ընդերքօգտագործման համար: Երկու դեպքում էլ որոշման նախագծերը ՀՀ կառավարությանն է ներկայացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նշենք, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության 2014-2016թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն` բնական պաշարների ոլորտի կարևորագույն նպատակներից է երկարբանական հետախուզության ծավալների ավելացումը, ինչը կապահովի նոր հանքավայրերի արդյունավետ շահագործումը:
Օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռում ներկայումս հաշվառված է հաստատված պաշարներով պինդ օգտակար հանածոների ավելի քան 670 հանքավայր, այդ թվում`30 մետաղական: Նշված հանքավայրերից շահագործվում են շուրջ 400-ը` այդ թվում` 22 մետաղական:
Դեկտեմբեր 19, 2013 at 18:39
