

ԷկոԼուր
Դեկտեմբերի 19-ին ՀՀ կառավարոթյունը հավանություն տվեց «Անտառային հրդեհների վտանգի վաղ ազդարարման, հրդեհներին արագ արձագանքման և հրդեհների դեմ պայքարի կազմակերպման գործողությունների օրինակելի ծրագրին»: Ինչպես նշված է ծրագրի հիմնավորման մեջ, այն կնպաստի անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների ռիսկերի (դեպքերի և դրանց հետևանքների) նվազեցմանը, ինչպես նաև անտառային և այլ բուսածածկ տարածքների հրդեհների կառավարման զգալի բարելավմանը:
Հայաստանում հրդեհավտանգ ժամանակաշրջանը ձևավորվում է հուլիս-սեպտեմբեր ամիսներին, հանրապետության տարածքը գտնվում է ներթափանցած ջերմային ալիքի ազդեցության տակ:
Անտառային հրդեհների դեպքերի ճնշող մեծամասնության պատճառը դաշտերում խոտանների և չոր բուսականության այրումն է, որի արդյունքում չհսկվող կրակը տարածվում է դեպի մոտակա անտառները:
Դեկտեմբեր 23, 2013 at 12:35
