Ինչպե՞ս կգնահատի ԵԽԽՎ-ն ՀՀ ԱԺ նախագահի կամայականությունը` կապված Զարուհի Փոստանջյանին հայկական պատվիրակության կազմից հեռացնելու հետ

Ինչպե՞ս կգնահատի ԵԽԽՎ-ն ՀՀ ԱԺ նախագահի կամայականությունը` կապված Զարուհի Փոստանջյանին հայկական պատվիրակության կազմից հեռացնելու հետ

ԷկոԼուր

Հայաստանի հասարակական կազմակերպությունները դիմում են Եվրոպայի խորհրդի  խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Կանոնակարգման հանձնաժողովին՝ ԵԽԽՎ-ի  հայկական պատվիրակության կազմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանի հեռացման հարցով: 

Հիշեցնենք, որ 2013թ-ի օգոստոսի 2-ին ԵԽԽՎ-ի նիստին Զարուհի Փոստանջյանը ելույթ էր  ունեցել վիճահարույց հարցերով՝ ուղղված ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը առաջացրել էր  ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բացասական արձագանքը: ԵԽԽՎ-ին ուղղված դիմումի մեջ նշված է, որ ՀՀ ԱԺ նախագահը 2013 թ-ի հոկտեմբերի 22-ին ստորագրել է 2 հրամանագիր, որոնցից մեկը վերաբերում է ԵԽԽՎ-ում  հայկական պատվիրակության կազմի ձևավորմանը և այդ իրավունքը ԱԺ նախագահին վերագրմանը, իսկ երկրորդ հրամանագրով` ազգային պատվիրակությունում «Ժառանգություն» կուսակցության զբաղեցրած տեղը փոխանցվում է «Օրինաց երկիր» իշխանամետ կուսակցությանը: 

Դիմումի մեջ նշված է, որ երկու հրամանագրերն էլ հակասում են ԵԽԽՎ-ի բանաձեւին` կապված ԵԽԽՎ-ի ազգային պատվիրակություններում  խորհրդարանական խմբակցությունների  հավասարակշիռ ներկայացուցչության հետ,  խախտում են մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և բազմակարծ ժողովրդավարության հիմքերը, եվ հասարակությունը մտադիր է պարզել  ԵԽԽՎ-ի դիրքորոշումը այս կապակցությամբ:

Լուսանկարը` armnewstv.am-ի

Հունվար 24, 2014 at 15:33


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր