

ԷկոԼուր
Հայկական ծագումով ռուս հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանին դուր են գալիս հանրային տարածքները: Ինչպես հայտնի է, Ռուբեն Վարդանյանը Միջազգային բիզնես-դպրոց է կառուցում ոչ ինչ-որ մի ամայի վայրում: Դպրոցի 67 հա տարածքը զբաղեցնում է «Դիլիջան» ազգային պարկին պատկանող անտառային տարածքը: Ինչպես հայտնի է, Պարկում նախագծի վերաբերյալ հասարակական լսումներ տեղի չեն ունեցել, և բոլոր համաձայնեցումները ձեռք են բերվել Դիլիջանի քաղաքապետարանի հետ նեղ շրջանակներում:
Այժմ, դատելով մամուլում տարածված տեղեկատվությունից, Ռուբեն Վարդանյանին վարձակալության են տալիս Երևանի «Հաղթանակ» զբոսայգին: Ժամանակն է կրկին ասել. «Սիրուն չի, Տարոն ջան...Սիրուն չի, Ռուբեն ջան...»:
Հունվար 27, 2014 at 14:44
