Փոքր ՀԷԿ-երը կվտանգե՞ն Սյունիքի ջրային ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը

Փոքր ՀԷԿ-երը կվտանգե՞ն Սյունիքի ջրային ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը

ԷկոԼուր

Սյունիքի մարզի ջրային ավազանի էկոլոգիական հավասարակշռության համար վտանգ կարող են ներկայացնել վերջին շրջանում մարզում կառուցված և կառուցվելիք փոքր ՀԷԿ-երը: Այս մասին նշված է ՀՀ Սյունիքի մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրում»:

«Փոքր էներգետիկայի հիմնական դրական կողմը վնասակար նյութերի և ջերմոցային գազերի մթնոլորտ արտանետման նվազեցումն է, էներգիայի տեղի աղբյուրների օգտագործումը, սակայն փոքր ՀԷԿ-երն ունեն նաև բացասական կողմեր: Դրանցից հիմնականներն են` ջրային ռեսուրսների օգտագործման ոլորտում կարգավորող և վերահսկող մեխանիզմների անբավարարությունը, գետային էկոհամակարգերի՝ ջերմային և վիբրացիոն ցնցումների ենթարկումը, համայնքների բնակիչներին խմելու և ոռոգման ջրի չբավարարելու հանգամանքը, ափամերձ անտառների և կանաչ տարածքների չորացումը, գետերի էկոհամակարգերի խափանումը:

Փոքր ՀԷԿ-երին առնչվող բիզնեսն ընդլայնման միտում ունի: Հաշվի առնելով այս հանգամանքը անհրաժեշտ է.

1)  ժամանակավորապես դադարեցնել փոքր ՀԷԿ-երի կառուցման արտոնագրերի տրամադրումը մինչև իրավական հիմքով խնդրի լիարժեք կարգավորումը

2) պետական տեսչական մարմինների մասնակցությամբ անցկացնել գործող փոքր ՀԷԿ-երի հասարակական մոնիտորինգ

3)  վերանայել էներգետիկ քաղաքականությունը փոքր ՀԷԿ-երի նկատմամբ».- մասնավորապես նշված է ծրագրում:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տրամադրած լիցենզիաների համաձայն` Սյունիքի մարզում շահագործվում է 41 ՓՀԷԿ:

Սույն նյութը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ քաղաքականության կրթաթոշակներ նախաձեռնության ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N 18571.։ 

Հոդվածում տեղ գտած վերլուծություններն արտահայտում են հեղինակի տեսակետը  և կարող են չհամընկնել Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի դիրքորոշումների ու  տեսակետների հետ։

Փետրվար 11, 2014 at 16:59


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր