«Պատասխանատու հանքարդյունաբերություն» միջազգային գիտաժողով և «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողով

«Պատասխանատու հանքարդյունաբերություն» միջազգային գիտաժողով   և «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողով

էկոԼուր 

Ակտիվ հասարակությունը որոշել է «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» միջազգային գիտաժողովին զուգահեռ անցկացնել   «Անպատասխանատու հանքարդյունաբերություն» այլընտրանքային գիտաժողովը: Այլընտրանքային գիտաժողովում կներկայացվի Հայաստանում հանքարդյունաբերության իրական պատկերը, թե որտեղ, երբ և ով է աղտոտում մեր գետերը, հողերը, մթերքները, նպաստում էկոլոգիական արտագաղթին և հիմնական բնակչության աղքատացմանը: Մարտի 24-ին` ժամը 11:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ),  «Թեղուտի պաշտպանություն» և «Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ Լենա Նազարյանը և Լևոն Գալստյանը կներկայացնեն նման ակցիայի անցկացման պատճառները և կխոսեն այլընտրանքային գիտաժողովի որոշ մանրամասների մասին: Հայաստանի պոչամբարների տնտեսական եւ էկոլոգիական գնահատականը կներկայացնի ՀՀ ԳԱԱ Տնտեսագիտության ինստիտուտի գլխավոր մասնագետ, երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանը:

Հիշեցնենք, որ Միջազգային գիտաժողովը տեղի կունենա Երևանում, մարտի 25-26-ին: Այն կազմակերպված է ՀՀ կառավարության կողմից՝ Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի դեսպանատների, Կանադայի կառավարության, ինչպես նաև հանքարդյունաբերող ընկերությունների աջակցությամբ:

Մարտ 21, 2014 at 18:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր