Հասարակայնությունը վրդովված է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի` Ամուլսարի ոսկու ծրագրին տրված դրական եզրակացությունից, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

Հասարակայնությունը վրդովված է «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ի` Ամուլսարի ոսկու ծրագրին տրված դրական եզրակացությունից, մամուլի ասուլիս «ԷկոԼուր» մամուլի ակումբում

էկոԼուր

«Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ը դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ոսկու հանքի բաց շահագործման եւ ցիանային ֆաբրիկայի կառուցման ծրագրին:

  • Ի՞նչ են նշանակում եզրակացության մեջ նշված 6 պահանջները Ամուլսարի ծրագրի կատարողների նկատմամբ:
  • Ի՞նչ են անելու Գնդեվազ գյուղի բնակիչները, ովքեր դեմ են իրենց համայնքում ցիանային ֆաբրիկայի կառուցմանը:
  • Ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ ճնշումների ներքո է անցկացվել փորձաքննության ողջ գործընթացը:

 Այս եւ այլ հարցերի շուրջ կխոսեն «ԷկոԼուր» մամուլի ակումբի հյուրերը` Գնդեվազ գյուղի բնակչուհի, լրագրող Թեհմինե Ենոքյանը, Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Արթուր Գրիգորյանը, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:   Մամուլի ասուլիսը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 2-ին` ժամը 12:00-ին, «ԷկոԼուր» մամուլի ակումբում (Հանրապետության 49, «Եվրոպա» հյուրանոցի դիմացի շենք, մուտքը բակի կողմից, առաջին հարկ, նախավերջին դուռ):

Դեկտեմբեր 01, 2014 at 15:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր