

Արմինֆո
Արգիճի գետի վրա փոքր ՀԵԿ-ի կառուցման շուրջ աղմուկն ավելի մեծ ծավալներ է ստանում: Կառուցումը սկսվել է Վայոց Ձորի մարզի Աղնջաձոր գյուղական համայքի հողերի ոռոգման թուլատվության հիման վրա: Սա դեռ ոչինչ կլիներ, սակայն թուլատվության ժամկետը լրացել է դեռ 2009թ. աշնանը, ինչը շինարարությունն ապօրինի է դարձնում: Շփոթություն է առաջացնում ևս մեկ փաստ` Աղնջաձորի 71 հա տարածքի ոռոգման համար բարձրաստիճան «պարոնայք» պատրաստ են առանց ջրի թողնել 7000 հա հողատարածք, որոնք պատկանում են Գեղարքունիքի հինգ համայնքներին` Գեղհովիտին, Մադինային, Վաղաշենին, Ներքին Գետաշենին և Վերին Գետաշենին:
Տարօրինակ մաթեմատիկան էլ ավելի արտասովոր տեսք է ստանում Սևանի մակարդակի բարձրացման՝ ներմուծվող քաղաքականության ֆոնի հիման վրա, որի համար պետական բյուջեից հատկացվում են հարյուրավոր միլիոն դրամներ, չէ որ Արգիճին ամենաջրառատ գետն է, որը թափվում է Սևանա լիճ: Սակայն տվյալ հանգամանքը չկանգնեցրեց պետական չինովնիկներին, ովքեր իրենց համաձայնությունը տվեցին Արգիճի գետի հունը փոխելու՝ հանուն Աղնջաձորի «ոռոգման»: Ի դեպ, ոչ միայն տեղի բնակչությունը, այլ նաև բնապահպանական տեսչության ներկայացուցիչներն են ընդունում, որ «ոռոգում» բառը փաստաթղթերում նշված է՝ աչքից թաքցնելու համար, և իրականում խոսքը փոքր ՀԵԿ-ի կառուցման մասին է:
Չնայած բնապահպանական տեսչության պաշտոնական հայտարարությանը, որ հունիսի 28-ից շինարարությունը դադարեցվել է, արված աշխատանքի արդյունքները տպավորիչ են. կառուցվել են երկու ամբարտակներ և փորվել է 1,5 կմ երկարությամբ ջրանցք: Ուշագրավ է, որ Գեղարքունիքի մարզպետարանը շինարարության համար իր թուլատվությունը չի տվել: Հին և բարի ավանդույթի համաձայն՝ նոր ՀԵԿ-ի պատվիրատուի անունը մնում է անհայտ, բայց որոշ զրույցների համաձայն՝ այս ամենի հետևում կանգնած է բարձրաստիճան չինովնիկներից մեկի որդին: Ի դեպ, այն որ պաշտոնյայի շահերն ավելի բարձր են դասվում սովորական մահկանացուների շահերից, նույնպես «բարի» ավանդույթ է: Ճիշտ է՝ այս անգամ սովորական մահկանացուների թիվը, որոնց նոր ՀԵԿ-ը առանց ջուր կթողնի, տպավորիչ է՝ մոտավորապես 30 հազար մարդ, ովքեր բնակվում են Գեղարքունիքի հինգ համայնքներում: Տեղի բնակչությունն արդեն հայտնել է իր պատրաստակամության մասին՝ պաշտպանել իր իրավունքը Արգիճի գետի հարցում մինչև հաղթական ավարտը: Ինչպես հայտնի դարձավ Արմինֆոյի թղթակցին, բնակիչների անունից Օրհուս-կենտրոնը պատրաստվում է բաց նամակ ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, որով կոչ է արվելու՝ դադարեցնել Արգիճի գետի հունի փոփոխման աշխատանքներ:
Հուլիս 07, 2010
