Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 4700 հատ ամառային իշխանի մանրաձուկ

Սևանա լիճ է բաց թողնվել շուրջ 4700 հատ ամառային իշխանի  մանրաձուկ
Սևանա լիճ է բաց թողնվել Սևանի իշխանի մանրաձկան 2020թ. 5-րդ խմբաքանակը՝ 108 գրամ միջին քաշով շուրջ 4700 հատ ամառային իշխան: Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
 
Աշխատանքներին մասնակցել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Սիմոնյանը: «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի կողմից պետական միջոցների հաշվին աճեցված մանրաձկների բացթողումը կատարվել է Սևանա լճի ափամարձ հատվածում՝ «Սևան Ակվա» ՓԲԸ-ին պատկանող ցանցավանդակային տնտեսության տարածքի հարակից հատվածում:
 
2020թ. ընթացքում Սևանա լճում և Սևանի իշխանի հիմնական ձվադրավայր հանդիսացող Սևանի ավազանի գետեր ընդհանուր առմամբ բաց է թողնվել 625,109 հատ Սևանի իշխանի տարբեր չափի մանրաձուկ (1.64 – 112 գրամ), որից 592,433-ը կազմել է գեղարքունին, իսկ 32,676-ը՝ ամառային իշխանը:
 
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
 

Դեկտեմբեր 14, 2020 at 15:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր