Առգրավվել է շուրջ 235 կգ սիգ. Տեսչական մարմին

Առգրավվել է շուրջ 235 կգ սիգ. Տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն առգրավել են ընդհանուր քաշով 234,9 կգ սիգ տեսակի 794 հատ ձուկ: Այս մասին հայտնում է ՀՀ Բնապահանության և ընդերքի տեսչական մարմինը:

2020թ. դեկտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչությունը Գեղարքունիքի, Տավուշի տարածքային բաժինների, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ «Սևանի ՃՈ» և «Դիլիջանի ոլորան» հենակետերում իրականացրել էին վերահսկողական կանխարգելիչ միջոցառումներ: Միջոցառումների արդյունքում առգրավված ձկները հանձնվել են «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ-ին և ՀՀ պաշտպանության նախարարությանը:

«Միջոցառումներն իրականացվել են ՀՀ 2019 թ. սեպտեմբերի 30-ի N 1293-L որոշմամբ հաստատված Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2020 թ. տարեկան ծրագրի համաձայն, որի հավելվածի 7-րդ կետով Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը, հաշվի առնելով «Իշխան» և «Սիգ» ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածը, ձկների բնականոն վերարտադրությունն ապահովելու նպատակով:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ անօրինական գործողություններից, պահպանել կենդանական աշխարհը»,- նշված է տեսչական մարմնի հաղորդագրության մեջ։

Դեկտեմբեր 14, 2020 at 17:03


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր