ՇՄ նախարար. «Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքերը և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից»

ՇՄ նախարար. «Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքերը և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից»

Հունվարի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ՀՀ շրջակա միջավայրի (ՇՄ) նախարար Ռոմանոս Պետրոսյանին ներկայացվել են Սևանա լճի ափամերձ տարածքներում գույքագրված շենք-շինությունների, դրանց վարձակալման իրավունքների տրամադրմանն ու ապօրինի շինությունների ապամոնտաժմանը վերաբերող հարցերը: Նախարարը շեշտել է, որ Սևանի փրկությունը համահայկական նշանակության խնդիր է։ «Կա երկու գերնպատակ՝ առավելագույնս հավաքել ապառքերը և ազատել Սևանի ափամերձ տարածքներն ապօրինի շենք-շինություններից։ Մենք մեկ վայրկյան անգամ չենք ընկրկում` Սևանի փրկության և լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված վիրահատական քայլեր կատարելիս։ Փետրվարի 1-ից մեկնարկում են Սևանա լճի՝ մինչ այժմ գույքագրված խնդիրերի լուծմանն ու արձանագրված առերևույթ խախտումների վերացմանն ուղղված գործընթացները, այդ թվում՝ «Սևան» ազգային պարկի» տեխնիկական վերազինումը և հնարավորությունների հզորացումը, որը ծառայելու է լճի ափամերձ հատվածը ապօրինի կառույցներից ազատելու կարևորագույն նպատակին»,- ասել է նա։

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առկա է «Պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման» և «հողամասի վարձակալության» մասին պետական գրանցում ստացած 915 պայմանագիր։ Նշված պայմանագրերով դեբիտորական պարտքը 2021թ․ հունվարի 8-ի դրությամբ կազմում է 209 542 091 դրամ։ Ներկայում դատավարության փուլում են գտնվում գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջի մասով 32 հայցադիմումներ՝ 43 845 466 դրամ հայցագնի չափով։

Օրինական ուժի մեջ մտած բռնագանձման ենթակա 36 224 214 դրամի չափով դատական թվով 22 ակտերի կատարողական թերթերը կատարման են ներկայացվել հարկադիր կատարումն ապահովող ծառայություն:

Գրավոր ծանուցագրերի և աշխատանքային կարգով հեռախոսազանգերի արդյունքում թվով 263 վարձակալներ վարձավճարների կետանց չունեն, սակայն պայմանագրից բխող պարտավորության գումարը կազմում է 28 035 000 դրամ։

Թվով 486 վարձակալներ պարտաճանաչ կատարում են պայմանագրով նախատեսված պարտավորությունները։

Դատական ակտերով սնանկ են ճանաչվել թվով 9 վարձակալներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 27 298 852 դրամ։

Թվով 12 վարձակալների անվամբ առկա են ՀՀ Արդարադատության Նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կողմից տրամադրված «մահվան ակտի գրանցման վերաբերյալ» տեղեկանքներ։ Նշված վարձակալների պարտավորության գումարի չափը կազմում է 14 215 271 դրամ։

Նախատեսվում է թվով 61 վարձակալների ներկայացնել պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման առաջարկներ, որոնց պարտավորության գումարի չափը կազմում է 22 152 203 դրամ։

Նախատեսվում է թվով 23 վարձակալների գումարի բռնագանձման և պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծման պահանջով կազմել հայցադիմումներ` դատարան ներկայացնելու համար 15 385 164 դրամ հայցագնի չափով։

Առկա են հողօգտագործման թվով 7 խնդրահարույց պայմանագրեր, որոնց պարտավորությունների գումարի չափը կազմում է 22 385 921 դրամ։

Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: 

Լուսանկարը՝ ՇՄ նախարարության

Փետրվար 01, 2021 at 12:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր