«Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր». ՇՄ նախարար

«Որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր». ՇՄ նախարար

Սևանա լճի ափամերձ հատվածի որևէ վարձակալի հետ չի կնքվելու նոր պայմանագիր, եթե նա չներկայացնի Շրջակա միջավայրի (ՇՄ) նախարարության սահմանած չափանիշներին համապատասխան ներդրումային ծրագիր, չտեղադրի մաքրող կայան և չստեղծի աշխատատեղեր։ Այս մասին հայտնել է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը փետրվարի 9-ին «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում տեղի ունեցած ընդլայնված խորհրդակցության ժամանակ։ 

Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից, նախարարը ներկայացրել է Սևանա լճի մինչ այժմ գույքագրված խնդիրների լուծմանն ուղղված գործընթացները, այդ համատեքստում՝ ճանապարհային քարտեզն ու գործողությունների առաջնահերթությունները։

Ըստ նախարարի՝ պետք է

  • վերլուծել արդյունքները և, եթե կարիք կա, վերանայել ու փոփոխությունների ենթարկել Սևանա լճում արդյունագործական ձկնորսության, դրա կազմակերպման, լիցենզավորման և վերահսկողության կարգը։ Այստեղ խիստ կարիք կա վերահսկողական գործառույթի ուժեղացման և հատվող շահերը փոխզսպող գործիքակազմի կիրառության։

  • Աշխատանքներ տանել ապօրինի շենք-շինությունների ապամոնտաժման, շինաղբի տեղափոխման, ինչպես նաև ջրածածկ տարածքների մաքրման ուղղությամբ։ 

  • Առավելագույնս հավաքել ապառքները և կարգավորել լճի ափամերձ տարածքների վարձակալման իրավունքների տրամադրման կարգը։ 

«Մեր գործունեության արդյունավետությունը շեշտակի բարձրացնելու կարիք կա։ Խնդիր ունենք «Սևան» ազգային պարկը» ինստիտուցիոնալ առումով կայացնելու, Սևանա լճի ավազանի պետական հսկման տարածքներում կարգուկանոն հաստատելու և մասնագիտական, վարչաիրավական հարթության մեջ արժեքների վերաիմաստավորման։ Ահռելի անելիք ունեն բոլորը՝ սկսած գրասենյակային աշխատողներից մինչև պահնորդական հատուկ ջոկատի անդամներ։Բոլորի գործունեության հիմքում պետք է լինի պետության ու քաղաքացու շահի սպասարկումը»,- նշել է Ռոմանոս Պետրոյանը: 

Լուսանկարը՝ ՇՄ նախարարության
 

Փետրվար 09, 2021 at 13:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր