Ե՞րբ կլուծվի կոյուղաջրերի մաքրման խնդիրը

Ե՞րբ կլուծվի կոյուղաջրերի մաքրման խնդիրը

Հայաստանում մաքրման կայանների բացակայության, կեղտաջրերով ջրային ռեսուրսների խնդրին է անդրադարձել ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը մարտի 2-ին «Ազատություն» ռադիոկայանի եթերում:

Անդրադառնալով կեղտաջրերով Սևանա լճի աղտոտման խնդրին՝ նա ասել է. «Մեր միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ Եվրամիության հետ Սևանի համար ծրագիր ունենք: Այդ ծրագրի միջոցներով մի քանի խոշոր համայնքներում մաքրող կայանների տեղակայում ենք իրականացնելու: Բացի այդ, փետրվարի սկզբից մեկնարկել է 1901,5 մ նիշից ցածր ապօրինի շենք-շինությունների, կցակառույցների, պարիսպների ապամոնտաժումն ու դուրս հանումը Սևանա լճի ափերից: Այս աշխատանքները միտված են այդ խնդրի լուծմանը»: Նախարարը նաև նշել է, որ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության գործընկերների հետ քննարկել են, որ 1-2 տարի անց, երբ ճանապարհների, մանկապարտեզների և մյուս ենթկառուցվածքների իրավիճակը բարելավված կլինի, պետք է կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի ռեսուրսներն ուղղի մասնավորապես քաղաքների ջրահեռացման համակարգերի, կոյուղատարերի և մաքրող կայանների կառուցմանը: 



Մարտ 03, 2021 at 18:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր