

ԷկոԼուր-ՀՀ կառավարության պաշտոնական կայք
Կառավարության որոշմամբ Գեղարքունիքի մարզի վարչական սահմանում գտնվող «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն տարածքում «Հայերը և ծովը» հասարակական կազմակերպությանը Հայաստանում առագաստային սպորտի զարգացման նպատակով առանց մրցույթի, 25 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով տրամադրվել է 1,31 հեկտար հողամաս։
Ըստ www.1in.am կայքի` այդ հողից 0,442 հեկտարը գտնվում է 1905.0 մետր բացարձակ նիշից ցածր և 0,868 հեկտարը` 1905.0 մետր բացարձակ նիշից բարձր ընկած հատվածում: Մեր կողմից նշենք, որ 1905 մետր նիշից ներքեւ «Սեւան» ազգային տարածքի կառուցապատումը չի թույլատրվում օրենքով:
Մարտ 28, 2011
