

Սույն թվականի մայիսի 20-ին Գեղարքունիքի մարզում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) բնապահպանական ծրագրերի՝ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի, ինչպես նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ԳՄՀԸ կողմից համատեղ իրականացվող «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի (ԷԿՈսերվ ծրագիր) շրջանակներում կայացավ «Պատասխանատու եմ Սևանի համար» խորագրով բացօթյա միջոցառումը և համատեղ շրջայցը:
Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը և ԵՄ ներկայացուցիչներ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյան, Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնատար անձիք, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ և շահառուներ:
Միջոցառման ընթացքում հյուրերը սկզբում ժամանեցին Արծվանիստ գետի տարածք, ծանոթացան «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներին, մասնակցեսցին ընթացիկ մաքրման աշխատանքներին համայնքի անդամների հետ միասին: Մասնակիցներն այնուհետև ուղևորվեցին դեպի Վարդենիկ համայնք, որտեղ էլ հնարավորություն ստացան ծանոթանալու «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի շահառուներին։
«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակում շրջանակում մայիսի 3-ից 11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն՝ Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից աշխատանքներին մասնակցել են 63 բնակիչ: Մայիս ամսվա ընթացքում Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում կտնկվի շուրջ 600,000 ուռենու կտրոն: Կմաքրվեն Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներ: Գարնան և ամռան աշխատանքներին կմասնակցեն Գեղարքունիքի մարզից շուրջ 500 բնակիչ: «Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը:
«Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի «Կաղամբի նոր տեսակների մշակումը Գեղարքունիքի մարզում» ենթածրագրի հիմնական նպատակն է Գեղարքունիքի մարզում փոխարինել ավանդական դարձած մշակաբույսերը ոչ ավանդական` նոր մշակաբույսերով (բրոկկոլի, բրյուսելյան կաղամբ, կոլրաբի, չինական կաղամբ) և կաղամբի այլ նոր տեսակներով։ Ծրագիրը միտված է համայնքում սոցիալապես անապահով ընտանիքների անհատ ֆերմերներն տրամադրել սածիլներ։ Սածիլները բաշխվելու են անհատույց, միևնույն ժամանակ նրանց համար կազմակերպվելու են համապատասխան դասընթացներ գյուղատնտեսական պատշաճ մեթոդների, էկոլոգիապես մաքուր մշակաբույսերի, օրգանական նյութերի ու պարարտանյութերի և ջրային ռեսուրսների պահպանման վերաբերյալ։ Այս նախաձեռնության նպատակն է խթանել օպտիմիզացված գյուղատնտեսական պրակտիկաները՝ բարելավելով ֆերմերների ապրուստի միջոցը:
Լուսանկարը՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության
Մայիս 21, 2021 at 15:47