

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի արագ արձագանքման բաժնի աշխատողներն օգոստոսի 16-ին Սևանա լճի վրա շրջայց իրականացնելու ընթացքում լճից դուրս են բերել մանրաձկան 14 ապօրինի ցանց։ Ցանցերն առգրավվել և ոչնչացվել են օրենքով սահմանված կարգով: Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։
Նախարարությունից հայտնում են, որ արդյունագործական ձկնորսության որսաշրջանի ավարտին ընդառաջ «Սևան» ազգային պարկի պահպանության բաժինը նավով հատուկ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի վրա։
Լուսանկարը՝ Շրջակա միջավայրի նախարարության
Օգոստոս 17, 2021 at 13:20
