ՍԵՎԱՆԻՑ ԱՅՍ ՏԱՐՎԱ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՋՐԱՌԻ ՉԱՓԸ ԱՎԵԼԱՑՎԵՑ 24 ՄԻԼԻՈՆ ԽՄ-ՈՎ՝ ԴԱՐՁՆԵԼՈՎ 168.9 ՄԼՆ ԽՄ

Արմենպրես

ՀՀ կառավարության որոշմամբ Սեւանից այս տարվա համար նախատեսված ջրառի չափը ավելացվեց 24 մլն խմ-ով` դարձնելով 168.9 մլն խմ: Ինչպես նշեց Տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը, ընթացիկ տարվա անբարենպաստ պայմանների արդյունքում ոռոգելի տարածքների վրա կատարվեցին կրկնակի ջրումներ: Ջրառի չափաքանակի ավելացման նպատակն է մեղմել եւ վերացնել գարնան անբարենպաստ հետեւանքները: Բացի այդ, աշնանացան ցորենի ցանքսը ժամանակին կատարելու եւ հողի բնական խոնավության ցածր մակարդակի հետեւանքները մեղմելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում կատարել լրացուցիչ խոնավալիցքային ջրումներ: Նշենք, որ 2010 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ Սեւանա լճից ջրառը կազմել է 117,2 մլն խմ:

Սեպտեմբեր 09, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր