ՄԱԶԾ-ԳԷՀ նոր ծրագիր՝ ուղղված Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանմանը և կայուն կառավարմանը

ՄԱԶԾ-ԳԷՀ նոր ծրագիր՝ ուղղված Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանմանը և կայուն կառավարմանը

Ակնկալվում է, որ 2023 թվականին կմեկնարկի «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» ՄԱԶԾ-ԳԷՀ նոր ծրագիր: Հուլիսի 22-ին տեղի ունեցավ ծրագրի վավերացման աշխատաժողովը, որին մասնակցեցին  ՀՀ շրջակա միջավայրի,  Էկոնոմիկայի,  Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, Կադաստրի կոմիտեի, Ջրային կոմիտեի,  «Հայանտառ» ՊՈԱԿ-ի, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզպետարանների, Վայք, Շողակաթ, Մարտունի, Վարդենիս համանքների տեղական ինքնակառավարման մարմինների, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ), Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի, Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության, «Մարտունու կանանց խորհուրդ», Մարտունու սպորտի և մշակույթի ՀԿ-ների, և այլ ներկայացուցիչներ:

Ծրագրի դրամաշնորհային բյուջեն կազմում է մոտ 3,6 մլն ԱՄՆ դոլար՝ 26,5 մլն դոլարի համաֆինասավորմամբ: Ծրագիրը կտևի 5 տարի՝ ակնկալվում է սկսել  2023թ․ հունվարին, ավարտը՝ 2027թ․ վերջին։ 

Ծրագրի թիրախային համայնքներն են Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերի Մարտունի, Վարդենիս, Շողակաթ, Եղեգիս, Վայք, Ջերմուկ խոշորացված համայնքները:

«Այս ծրագրի հիմնական թիրախներն են Սևանա լիճը շրջապատող բնական ռեսուրսների՝ անտառների, արոտավայրերի, մշակահողերի, ցամաքային ջրային ռեսուրսների կայուն կառավարումն ու օգտագործումը՝ մասնավորապես հասցեագրելով գյուղատնտեսական պրակտիկաներում և տնային տնտեսությունների կողմից կիրառվող մարդկային  գործունեության վնասակար ազդեցությունների հնարավոր մեղմումը, ինչպես նաև դիտարկելով կլիմայի ուժգնացող ազդեցության հետևանքները մեր բնական ռեսուրսների կայունության վրա» - ընդգծեց Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը:

Ըստ ԳԷՀ ծրագրի մշակման մասնագետ Մոնիկա Մոլդովանի՝ ծրագիրը նախատեսում է՝
• Սևանա լճի ավազանի լանդշաֆտում հողերի դեգրադացիայի չեզոքության խթանում` դրանց արտադրողականության բարձրացման և լանդշաֆտի էկոլոգիական դիմակայունությունն ապահովելու համար
• Կենսաբազմազանության (ԿԲ) ծառայությունների համար կարևոր կենսամիջավայրերի ապահովում՝ որպես Սևանա լճի ավազանում էկոհամակարգային ծառայությունները պահպանելու հիմք
• Աջակցություն Սևանա լճի ավազանում կենսաբազմազանությանը նպաստող կայուն տնտեսական զարգացմանը՝ խթանելով տեղական համայնքներին 
• Գիտելիքի կառավարում
• Մոնիտորինգ և գնահատում

Ծրագիրը կիրականացնեն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ‹‹Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ›› ՊՀ-ը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ: ՄԱԶԾ-ն կիրականացնի հսկողություն՝ համապատասխանությունը ԳԷՀ և ՄԱԶԾ պահանջներին և ընթացակարգերին:

Օգոստոս 03, 2022 at 14:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր