Օգոստոսի 28-ը՝ Սևանա լճի օրն է

Օգոստոսի 28-ը՝ Սևանա լճի օրն է

1999թ. սկսած յուրաքանչյուր տարի օգոստոսի վերջին կիրակին նշվում է որպես Սևանա լճի օր: Այս տարի Սևանա լճի օրը օգոստոսի 28-ն էր:

Օրվա կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը Գեղարքունիքի մարզում կազմակերպեց  հանդիպումներ դպրոցականների հետ, որի շրջանակներում իրականացվեցին Սևանա լճի երկու ափամերձ հատվածներում՝ Սևան համայնքում և Դրախտիկ գյուղում մաքրման աշխատանքներ: Անցկացվեց թափոնների կառավարման, տեսակավորման և վերամշակման մասին կրթական դասընթաց, ցուցադրվեց «Սևանի աղերսը» էկո-կրթական թատերական ներկայացումը: 

Միջոցառումներին ներկա էին Շրջակա միջավայրի փոխնախարար Արամ Մեյմարյանը, EU4Sevan ծրագրի ղեկավար Քրիստիան Հենշելը և ծրագրի թիմը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ պաշտոնյաներ, շահագրգիռ կողմեր և մասնակից համայնքների բնակիչներ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի նախարարությունը:



Օգոստոս 29, 2022 at 17:04


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր