Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակն իջնում է

Սևանա լճի մակարդակը շարունակում է իջնել: «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների համաձայն՝ օգոստոսի 29-ի դրությամբ այն կազմել է 1900.57 մ, ինչը 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: Սևանա լճի մակարդակը մեկ ամսվա ընթացքում իջել է մոտ 10 սմ-ով: Այսպես՝ հուլիսի 29-ի դրությամբ լիճն ուներ 1900.65 մ մակարդակ: 

Սևանա լճի մակարդակի նվազման պատճառը մի կողմից ջրառն է, մյուս կողմից՝ գոլորշիացումը: Նշենք, որ այս տարի ոռոգման նպատակով լճից պետք է բաց թողնվի մինչև 170 միլիոն խմ ջուր: 2022թ. օգոստոսի 28-ի դրությամբ արդեն իսկ բաց է թողնվել 142.569 միլիոն խմ ջուր: 

Օգոստոս 29, 2022 at 17:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր